Ամբոխները խելագարված
«Ամբոխները խելագարված. բովանդակություն»
Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի հիման վրա ստեղծված այս ներկայացումը սինթեզվել է նաև սիրային բանաստեղծությունների հետ` կազմելով ամբողջական մարմին:
Ներկայացման մեջ շեշտված է պլաստիկան, երաժշտությունը, բեմական խոսքը և դրանց հավաք ռեժիսուրան: Չարենցի կարմիր պոեզիայի վրձնահարվածները ահագնանում են հեղափոխական քսվածքներով և ստեպ փոխակերպվում են սիրային գծերի: Ներկայացումն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ:
Ներկայացումը չարենցոտում է հանդիսատեսին և երբեմն ահազանգում մեր օրերի մասին:
Բեմադրությունը` Գոռ Մարգարյանի
Պլաստիկան` Մարիկա Դովլաթբեկյանի
Բեմական խոսքը` Տաթև Ղազարյան
Երաժշտությունը` Նարեկ Կոսմոսի
Նոյեմբերի 4
Ժամը՝ 15:00, 19:00
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ
Կազմակերպիչ՝ Պատանի հանդիսատեսի թատրոն
